National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
22.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
05.05.2014
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այցելեց Մայր աթոռ Սուրբ Էջմիածին
1 / 2

Մայիսի 5-ին  ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը այցելեց Մայր աթոռ Սուրբ Էջմիածին:   Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք Ամենայն հայոց կաթողիկոսի հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին եկեղեցի-պետություն հարաբերություններին առնչվող օրենսդրական հարցեր, բարձր գնահատվեց  հայ առաքելական եկեղեցու բացառիկ դերը երկրի ու ժողովրդի կյանքում, կարեւորվեց  Հայ եկեղեցու եւ ՀՀ Ազգային ժողովի միջեւ  ձեւավորված արդյունավետ համագործակցությունը:

Նորին Սրբությունը շնորհավորեց Գալուստ Սահակյանին ՀՀ Ազգային ժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ եւ արգասաբեր գործունեություն մաղթեց:

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը`  բարձր գնահատելով Հայոց եկեղեցու դերակատարությունն ազգային կյանքում, կարեւորեց  համատեղ ջանքերի ներդրումը` հայ ժողովրդի առջեւ ծառացած մարտահրավերների հաղթահարման գործում: ԱԺ նախագահը  անհրաժեշտ համարեց  Մայր աթոռի եւ ՀՀ Ազգային ժողովի հետագա համագործակցությունը:

Վեհափառ հայրապետը վստահություն հայտնեց, որ Ազգային ժողովի նախագահը եւ պատգամավորները, լինելով ժողովրդի ձգտումների ու սպասումների արտահայտողը, օրենսդրական բարեփոխումներով  կնպաստեն  երկրի առաջընթացին, ժողովրդի արժանապատիվ եւ բարեկեցիկ կյանքի ապահովմանը:

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ ՀՀ Ազգային ժողովի հարաբերություններին, ինչպես նաեւ Հայ եկեղեցու` որպես ազգային բացառիկ կառույցի, համախմբող դերակատարությանը:

Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց հայրապետը վերստին Սուրբ Հոգու առաջնորդությունը մաղթեց ԱԺ նախագահին` պատասխանատու իր առաքելության մեջ:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am